Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

90 միլիոնը փոշիացվում է

90 միլիոնը փոշիացվում է
01.04.2016 | 01:32

Նախարարությունները տիրություն չեն անում իրենց ենթակայության տակ գտնվող շենք-շինություններին։ Այս տեղեկությունը լրատվամիջոցներինը չէ, այս մասին փաստեց վարչապետը գործադիրի երեկվա նիստում. «Անձամբ այցելել եմ մի քանի շենքեր, որոնք բարձիթողի վիճակում են»։ Եթե վարչապետը հիշատակեր նախարարությունները, որոնց ենթակայության տակ են այդ շենքերը, երևի թե վերջիններիս ղեկավարների խիղճը արթնանար, կամ էլ, տարբեր մտավախություններից ելնելով, ավելի ուշադիր լինեին այսուհետ։ Չէ՞ որ այդ շենք-շինությունների պահպանման համար տարեկան պետբյուջեից հատկացվում է 90 մլն դրամ։ Ըստ երևույթին, այս անգամ վարչապետը նախընտրեց «չուտողի մալն ուտողին հալալ է» տարբերակը գործադրել` պետգույքի վարչությանը հանձնարարելով գերատեսչություններին պատկանող տարածքները տրամադրել վարձով։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1852

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ